Ռուսաստանի կառավարությունն անցնում է տնտեսական և սոցիալական զարգացման հնգամյակային պլանավորման: Նպատակային ցուցանիշների հասնելու առաջին հնգամյակի պլանը պետք է նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացվի հուլիսին: Պլանը քննարկվելու է կառավարության նիստերին և հաստատվելու հատուկ հրամանագրով: Յուրաքանչյուր կես տարին մեկ հնգամյակի իրականացումը քննարկվելու է կառավարությունում:
Ռուսաստանը զարգացնելու է այն ամենը, ինչով հպարտանում էր խորհրդային շրջանում՝ մեքենաշինություն, աշխատաշուկա և տեխնոլոգիաներ: